Ղալիբաֆը՝ Թրամփին. Պետք է կատարել ստանձնած պարտավորությունները՝ առանց որևէ արդարացման
https://parstoday.ir/hy/news/iran-i246554-Ղալիբաֆը_Թրամփին._Պետք_է_կատարել_ստանձնած_պարտավորությունները_առանց_որևէ_արդարացման
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն առանց որևէ նախապայմանի կամ արդարացման։
(last modified 2026-06-13T06:25:48+00:00 )
Հունիս 13, 2026 09:55 Asia/Tehran
  • Ղալիբաֆը՝ Թրամփին. Պետք է կատարել ստանձնած պարտավորությունները՝ առանց որևէ արդարացման

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ընդգծել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն առանց որևէ նախապայմանի կամ արդարացման։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում կատարելով IRNA-ին, Ղալիբաֆն X-ում անգլերեն գրառմամբ նշել է. «Պետք է կատարել ստանձնած պարտավորությունները՝ առանց որևէ «եթե»-ի, «բայց»-ի և արդարացման»։
Ղալիբաֆը հավելել է, որ առաջիկայում սպասվող համաձայնության հասնելու համար այլ ճանապարհ չկա։ Նրա խոսքով՝ «յուրաքանչյուր ոք ի վերջո կհնձի այն, ինչ ցանել է», և առանց որևէ արդարացման անհրաժեշտ է կատարել արդեն իսկ տրված հանձնառությունները։