Ղարիբաբադի․ Ագրեսորների դեմ մեկ տարվա պայքարում Իրանը հաղթանակ է տարել
https://parstoday.ir/hy/news/iran-i246590-Ղարիբաբադի_Ագրեսորների_դեմ_մեկ_տարվա_պայքարում_Իրանը_հաղթանակ_է_տարել
ԻԻՀ փոխարտգործնախարարն անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի 12-օրյա պատերազմի առաջին տարելիցին, հայտարարել է, որ ագրեսորների դեմ մեկ տարվա պայքարում Իրանը հաղթանակ է տարել։
(last modified 2026-06-14T06:19:48+00:00 )
Հունիս 14, 2026 09:49 Asia/Tehran
  •  Ղարիբաբադի․ Ագրեսորների դեմ մեկ տարվա պայքարում Իրանը հաղթանակ է տարել

ԻԻՀ փոխարտգործնախարարն անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի 12-օրյա պատերազմի առաջին տարելիցին, հայտարարել է, որ ագրեսորների դեմ մեկ տարվա պայքարում Իրանը հաղթանակ է տարել։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Քազեմ Ղարիբաբադին իր ուղերձում նշել է. «Անցել է մեկ տարի, սակայն Իրանը չի պարտվել, չի նահանջել է և Իրանի կամքը չի թուլացել։ Ընդհակառակը, երկիրը նշանակալի հաղթանակներ է արձանագրել իր հակառակորդների նկատմամբ»։
Ղարիբաբադին հավելել է, որ մեկ տարի առաջ՝ այն լուսաբացին, երբ ամերիկա-իսրայելական հակառակորդը կարծում էր, թե մի քանի հարվածով կարող է կոտրել մի ամբողջ ժողովրդի կամքը, որոշ անուններ հավերժ հայտնվեցին Իրանի պատմության մեջ։
Նա նաև նշել է, որ Իսրայելի ռեժիմը, որն իր գոյությունը շարունակելու համար սպանում է անկախ երկրի հրամանատարներին և գիտնականներին, ուժը որոնում է ոչ թե մարտի դաշտում, այլ հուսահատության, ագրեսիայի և հանցագործությունների մեջ։
Նա հավելել է, որ զոհվածների արյան, հրամանատարների ու գիտնականների անձնազոհության, ինչպես նաև երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականության արդյունքը դարձել է ավելի ամուր, ավելի գիտակից և ավելի վճռական Իրանը։