Արաղչի. Կայուն տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր չէ առանց Իրանի դերը հաշվի առնելու
https://parstoday.ir/hy/news/iran-i246614-Արաղչի._Կայուն_տարածաշրջանային_անվտանգությունը_հնարավոր_չէ_առանց_Իրանի_դերը_հաշվի_առնելու
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մի ծրագրում ընդգծեց, որ վերջին զարգացումների և պատերազմների փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող հիմնված լինել Իրանի Իսլամական Հանրապետության վերացման կամ անտեսման վրա, և որ հստակ կայունության հասնելը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը։
(last modified 2026-06-14T13:15:04+00:00 )
Հունիս 14, 2026 16:41 Asia/Tehran
  • Արաղչի. Կայուն տարածաշրջանային անվտանգությունը հնարավոր չէ առանց Իրանի դերը հաշվի առնելու

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մի ծրագրում ընդգծեց, որ վերջին զարգացումների և պատերազմների փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող հիմնված լինել Իրանի Իսլամական Հանրապետության վերացման կամ անտեսման վրա, և որ հստակ կայունության հասնելը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը։

Ըստ Pars Today-ի՝ Արաղչին ասել է, որ Իրանի ուժի իրական պատկերը աշխարհին ցույց է տալիս ոչ միայն ռազմական ուժը, այլև ազգային համախմբվածությունը, ազգի անսասանությունը և ժողովրդի գիտակցված ներկայությունը։ Նա այս գործոնները համարել է Իրանի հեղինակության հիմնական կապիտալը և հենարանը դիվանագիտության ոլորտում։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ տարածաշրջանի երկրները աստիճանաբար հասկացել են, որ կայուն անվտանգությունը, տնտեսական զարգացումը և տարածաշրջանային կայունությունը հասանելի կլինի միայն համագործակցությանբ, փոխըմբռնման և բոլոր տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ ԻԻՀ ընդհանուր շահերի նկատմամբ ուշադրության շնորհիվ։ Նա ընդգծել է Իրանի կառուցողական դերի կարևորությունը տարածաշրջանային հավասարումներում։