Իրանը մեծ նվաճումների է հասել քաղցկեղի հետազոտության ոլորտում
Հարավային Իրանի, Բուշեհրի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտությունների և տեխնոլոգիաների գծով փոխնախագահը հայտարարել է իրանցի հետազոտողի հոդվածի հրապարակման մասին հեղինակավոր Nature Oncology ամսագրում, որը քաղցկեղի ոլորտի աշխարհի առաջատար գիտական ամսագրերից մեկն է։
ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ը գրել է, Շոքրոլլահ Ֆարոխիի խոսքով, Բուշեհրի բժշկական գիտությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մաջիդ Ասադիի հոդվածը հրապարակվել է այս ամսագրում՝ 82 ազդեցության գործակցով։ Նա հավելել է, որ սա առաջին դեպքն է, երբ Իրանի ներսում կատարված հետազոտությունը հրապարակվել է այդքան բարձր մակարդակի մասնագիտացված քաղցկեղի ամսագրում։ Հոդվածը վերաբերում է քաղցկեղի ախտորոշման և թիրախային բուժման նոր մեթոդներին։