ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը ձախողվեց, իրանական նաթատարներն անցան
Pars Today- Իրանի դեմ ռազմածովային շրջափակման վերացումից հետո, իրանական հինգ նավ անցել է միջազգային ջրերով։
Իրանական ծովային ոլորտի տեղեկացված աղբյուրը Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երեք նավթատար և երկու նավ, որոնք տեղափոխում էին իրանական անհրաժեշտ ապրանքներ, անցել են ռազմածովային շրջափակման միջով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս նավերը, որոնք կանգնեցվել էին իրանական նավագնացության դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված անօրինական ռազմածովային շրջափակման արշավից հետո, անցել են միջազգային ջրերով առանց որևէ խոչընդոտի։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ռազմածովային շրջափակման վերացման մասին՝ Իրանի կողմից հրադադարի համաձայնագրի պայմանները ընդունելուց հետո։
Թրամփը նախկինում պնդել էր, որ Հորմուզի նեղուցը և ծովային շրջափակումը բացվեն միաժամանակ՝ փոխըմբռնման մասին հայտարարությունից անմիջապես հետո, սակայն Իրանը չի ընդունել դա, հետևաբար Հորմուզի նեղուցի բացման գործընթացը սկսվելու է ուրբաթ օրը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։