Փեզեշքյանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i246740-Փեզեշքյանը_ստորագրել_է_Իսլամաբադի_հուշագիրը
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը։
(last modified 2026-06-18T07:03:35+00:00 )
Հունիս 18, 2026 10:07 Asia/Tehran
  • Փեզեշքյանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է Իսլամաբադի հուշագիրը։

ԻՌՆԱ-ին հղում անելով Pars Today- ն հաղորդում է՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի ավարտին վերաբերող Իսլամաբադի հուշագրի տեքստը ստորագրվել է հունիսի 18-ի վաղ  առավոտյան՝ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների կողմից։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարճ ժամանակային տարբերությամբ, թվային և հեռավար եղանակով ստորագրել են Իսլամաբադի հուշագրի տեքստը։

Հաշվի առնելով, որ Պակիստանը միջնորդական դեր է կատարել Իսլամաբադի համաձայնության հանգեցրած դիվանագիտական գործընթացում, երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես կստորագրի հուշագիրը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հինգշաբթի վաղ առավոտյան հեռուստատեսային ծրագրի ընթացքում հայտարարելով այս մասին՝ նշել է. «Հուշագրի տեքստը ստորագրվել է պարսկերեն և անգլերեն լեզուներով»։

Անդրադառնալով համաձայնագրի ստորագրման ձևաչափի փոփոխությանը՝ Բաղային նշել է, որ Շվեյցարիայում նախատեսված դեմ առ դեմ հանդիպման փոխարեն ընտրվել է հեռավար ստորագրման տարբերակը.

«Վերջին 24 ժամվա ընթացքում անցկացված խորհրդակցություններից հետո եկանք այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է, որպեսզի հուշագրի տեքստը ստորագրվի երկու երկրների նախագահների կողմից՝ առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության»։

Նրա խոսքով՝ այդ որոշման պատճառներից մեկն այն է, որ պետությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ ստորագրման դեպքում համաձայնության խախտման քաղաքական գինը զգալիորեն բարձրանում է։

Բաղային նաև անդրադարձել է Շվեյցարիայում նախատեսվող հաջորդ հանդիպմանը՝ նշելով. «Հուշագրի ստորագրումից հետո սկսվում է բանակցությունների հաջորդ փուլը։ Շվեյցարիայում հանդիպման անցկացումը շարունակում է մնալ օրակարգում, սակայն վերջնական որոշումը կհայտարարվի միջնորդների հետ հետագա խորհրդակցություններից հետո»։