Իրանի Կենտրոնական բանկի նախագահ․ Թեհրանը վճռական է զարգացնելու երկկողմ առևտուրը Ռուսաստանի հետ
ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը, ընդգծելով Իրանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարական նշանակությունը, կոչ է արել ընդլայնել բանկային համագործակցությունը, մեծացնել երկկողմ առևտրի ֆինանսավորման հնարավորությունները և ուժեղացնել բանկի դերը Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի աջակցության գործում։
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը, Մոսկվայում ռուսական «Միր Բիզնես Բանկ» այցելության ընթացքում, անդրադառնալով վերջին տարիներին բանկի գործունեության զարգացման ընթացքին, Աբդոլնասեր Հեմաթին նշել է. ««Միր Բիզնես Բանկը» նախորդ տարիների համեմատ զգալի առաջընթաց է գրանցել, և այստեղ իրականացված քայլերը կարող են նպաստել երկու երկրների տնտեսական ակտիվների համար մատակարարման շղթայի ամբողջականացմանն ու ծառայությունների ընդլայնմանը»։
Նա ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի տնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ հավելելով.
«Հյուսիսային միջանցքի զարգացումը պետք է ավելի հետևողականորեն առաջ մղվի։ Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել Իրանի հյուսիսային շրջանների ենթակառուցվածքների զարգացման, ծովային փոխադրումների ընդլայնման և Ռուսաստանից ապրանքների մատակարարման ուղղությամբ ավելի մեծ կենտրոնացման ծրագրեր»։
Իրանի Կենտրոնական բանկի նախագահը, անդրադառնալով երկրի կառավարության տնտեսական քաղաքականությանը, նշել է. «Կառավարության կամքը միտված է երկկողմ առևտրի ընդլայնմանը, և բանկային համակարգը լրջորեն կաջակցի այդ գործընթացին։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ունի շատ ավելի մեծ աճի ներուժ, իսկ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ամրապնդումը կարող է նպաստել այդ նպատակի իրականացմանը»։
Հեմաթին նաև տեղեկացրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի հետ ունեցած բանակցությունների մասին՝ ասելով. «Ակնկալում ենք, որ ռուսական բանկերն ավելի ակտիվ համագործակցություն կցուցաբերեն իրանական կողմի համար ակրեդիտիվների (LC) (բանկի պարտավորությունն է վճարել ) բացման ոլորտում, ինչը հնարավորություն կտա ապահովել միջնաժամկետ ֆինանսավորում և հեշտացնել Իրանին անհրաժեշտ ապրանքների ներմուծումը։ Միաժամանակ շարունակվելու են Իրանի արտահանման ընդլայնման ջանքերը դեպի ռուսական շուկա»։