Փեզեշքյան․ Գերագույն առաջնորդի ուղերձն ազգային շահերի պաշտպանության ճանապարհային քարտեզն է բանակցությունների գործընթացում
https://parstoday.ir/hy/news/iran-i246782-Փեզեշքյան_Գերագույն_առաջնորդի_ուղերձն_ազգային_շահերի_պաշտպանության_ճանապարհային_քարտեզն_է_բանակցությունների_գործընթացում
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն, արձագանքելով առաջիկա բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ գերագույն առաջնորդի ռազմավարական ուղերձին, հայտարարել է, որ այն ազգային շահերի պաշտպանության ճանապարհային քարտեզ է բանակցային գործընթացում։
(last modified 2026-06-19T07:18:35+00:00 )
Հունիս 19, 2026 10:35 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Գերագույն առաջնորդի ուղերձն ազգային շահերի պաշտպանության ճանապարհային քարտեզն է բանակցությունների գործընթացում

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն, արձագանքելով առաջիկա բանակցությունների վերաբերյալ ԻԻՀ գերագույն առաջնորդի ռազմավարական ուղերձին, հայտարարել է, որ այն ազգային շահերի պաշտպանության ճանապարհային քարտեզ է բանակցային գործընթացում։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը  հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքյանը ողջունել է բանակցությունների ընթացքի և պատերազմի ավարտին վերաբերող համաձայնության վերաբերյալ գերագույն առաջնորդի վերջին ուղերձը՝ այն գնահատելով որպես ազգային շահերի պաշտպանության և բանակցային գործընթացում ներգրավված կառույցների պատասխանատվությունների հստակեցման կարևոր ուղենիշ։

Նա ընդգծել է, որ Իրանի կառավարությունը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը լիարժեք հանձնառությամբ հետևելու են գերագույն առաջնորդի ցուցումներին՝ երկրի առաջնահերթությունների շարքում պահելով Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև երկրի արժանապատվության և հզորության պահպանումը։

Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել առաջնորդի ցուցումներին և աջակցությանը՝ նշելով, որ դրանց դերը վճռորոշ է բանակցությունների ընդհանուր շրջանակների ու պատասխանատու կառույցների պարտականությունների հստակեցման գործում։

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ գերագույն առաջնորդի ուշադրությունն ու աջակցությունը պաշտոնյաների և մասնագիտական խմբերի ջանքերին՝ ուղղված ժողովրդի շահերի ապահովմանը, կարևոր խթան և արժեքավոր հենարան են բանակցային գործընթացի շարունակության համար։

Նրա խոսքով՝ Իրանի որոշում կայացնող և գործադիր բոլոր մարմինները պարտավորված են ճշգրտորեն առաջնորդվել Գերագույն առաջնորդի ցուցումներով։