Էսմայիլ Բաղային արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i247558-Էսմայիլ_Բաղային_արձագանքել_է_ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղար_Մարկ_Ռյուտեի_հայտարարություններին
ԱՄՆ-Իսրայել՝ Իրանի դեմ սանձազերծված պարտադրված պատերազմին Եվրոպայի մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարբերական հայտարարությունները վկայում են բացահայտ ագրեսիայի և իրականացված հանցագործությունների մեջ նրանց հանցակցության մասին. Եվրոպան պետք է պատասխանատվություն կրի․․․․
(last modified 2026-07-09T16:09:59+00:00 )
Հուլիս 09, 2026 18:48 Asia/Tehran
  • Էսմայիլ Բաղային արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարություններին

ԱՄՆ-Իսրայել՝ Իրանի դեմ սանձազերծված պարտադրված պատերազմին Եվրոպայի մասնակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարբերական հայտարարությունները վկայում են բացահայտ ագրեսիայի և իրականացված հանցագործությունների մեջ նրանց հանցակցության մասին. Եվրոպան պետք է պատասխանատվություն կրի․․․․

ԻԻՀ  արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ, արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարություններին, ով հերթական անգամ հպարտությամբ խոսել է իրանական ժողովրդի դեմ ամերիկա-սիոնիստական ապօրինի պատերազմին եվրոպական երկրների մասնակցության մասին, գրել է.

«Իրանի դեմ ռազմական ագրեսիային եվրոպական երկրների մասնակցության վերաբերյալ Մարկ Ռյուտեի պարբերական խոստովանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Եվրոպան անկողմնակալ չի եղել այս ագրեսիվ պատերազմում: Այն կողմերը, որոնք տրամադրել են իրենց տարածքը, ռազմակայաններն ու ենթակառուցվածքները Եվրոպայում ԱՄՆ-Իսրայել ռազմական ագրեսիայի համար, չեն կարող խուսափել իրենց հանցակցության պատասխանատվությունից, ինչպես նաև դրանից բխող հետևանքներից:

Սակայն ԱՄՆ-ի բռնատիրությանը և նրա ագրեսիվ պատերազմին ծառայելու այս անդադար ինքնագովազդը, ավելի շատ, քան ուժի և ինքնավստահության նշան լինելը, ի ցույց է դնում շողոքորթ պալատականի մտածելակերպը, ով կարծում է, թե քծնանքով կարող է փոխել թագավորի արհամարհական հայացքը: Խնդիրն այն է, որ շողոքորթությունը չի կարող արդյունավետ ներկայացնել մի կառույցի, որը Վաշինգտոնի աչքում անարդյունավետ է, և ոչ էլ կարող է լրացնել քծնողի արժանապատվության պակասը»: