Արաղչի․ Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա հզոր պատասխանի
https://parstoday.ir/hy/news/iran-i248000-Արաղչի_Իրանի_ենթակառուցվածքների_դեմ_ցանկացած_ագրեսիա_կարժանանա_հզոր_պատասխանի
Արձագանքելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նախազգուշացրել է, որ Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա հզոր պատասխանի։
(last modified 2026-07-23T07:09:26+00:00 )
Հուլիս 23, 2026 10:26 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա հզոր պատասխանի

Արձագանքելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարը նախազգուշացրել է, որ Իրանի ենթակառուցվածքների դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա հզոր պատասխանի։

Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական ծառայությանը, Pars Toda-ը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին X-ում արած գրառման մեջ նշել է. «Մեր պաշտպանական դոկտրինը հստակ է՝ ակն ընդ ական»։

Նա հավելել է. «Իրանի դեմ, այդ թվում՝ երկրի ենթակառուցվածքների դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական, հզոր պատասխանի։ Ցանկացած երկիր, որը կմասնակցի այդ ագրեսիային կամ կաջակցի դրան, կհամարվի օրինական թիրախ»։