ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազն
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատարական կենտրոնը։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ վարչությունը տարածած հայտարարության մեջ նշել է. «Ի պատասխան մանկասպան ամերիկյան բանակի ագրեսիվ գործողությունների՝ չորեքշաբթի վաղ առավոտյան ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի խիզախ մարտիկները մի քանի բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազան և ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարության հրամանատարական կենտրոնը»։
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները շարունակվում են, և ամերիկյան ուժերը շարունակում են Իրանի շահերի դեմ անօրինական և թշնամական գործողությունները, դիմադրությունը նույնպես կշարունակվի։