Բրիտանիայի դեմ Իրանի հակազդեցությունների նախագիծը ներկայացվել է խորհրդարանի նախագահությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i248262-Բրիտանիայի_դեմ_Իրանի_հակազդեցությունների_նախագիծը_ներկայացվել_է_խորհրդարանի_նախագահությանը
«Բրիտանիայի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու դեմ ուղղված Իրանի փոխադարձ հակազդեցությունների նախագիծը» ներկայացվել է Իսլամական խորհրդարանի նախագահությանը: Այս նախագիծը արձագանք է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բրիտանիայի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու հավանականությանը:
(last modified 2026-07-29T14:07:45+00:00 )
Հուլիս 29, 2026 17:36 Asia/Tehran
  • Բրիտանիայի դեմ Իրանի հակազդեցությունների նախագիծը ներկայացվել է խորհրդարանի նախագահությանը

«Բրիտանիայի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու դեմ ուղղված Իրանի փոխադարձ հակազդեցությունների նախագիծը» ներկայացվել է Իսլամական խորհրդարանի նախագահությանը: Այս նախագիծը արձագանք է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Բրիտանիայի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու հավանականությանը:

Ըստ Pars Today-ի, այս ծրագրի դրույթների համաձայն, բրիտանական մի շարք բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարը և բանակի հրամանատարները, կհամարվեն ահաբեկիչներ Իրանի օրենքների շրջանակներում և ենթակա կլինեն հետապնդման ու պատժման: Այս ծրագրի նպատակն է հակազդել Լոնդոնի ցանկացած հնարավոր գործողությանը և խիստ վերաբերմունք ցույց տալ այն երկրներին և անհատներին, որոնք կհետևեն այդ որոշմանը:
Իրանի Իսլամական խորհրդարանում Շահինշահր, Բորխար և Մեյմեհքաղաքների ներկայացուցիչ Հոսեյնալի Հաջի Դելիգանին ասել է. «Բրիտանիայի կառավարությունը վերջերս հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը կներառի այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների կողքին»: Այս հիմքի վրա նշված ծրագիրը պատրաստվել է, որպեսզի հենց որ Լոնդոնի կառավարությունը հաշվարկային սխալ թույլ տա և այս հարցում որևէ քայլ կատարի, մենք անմիջապես գործարկենք ծրագիրը։