Փեզեշքյան․ պետք է ԱՄՆ-ին ստիպենք հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին
Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին, Իրանի նախագահը հայտարարել է, որ պետք է ձգտել ստիպել հակառակորդին հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը X-ում գրել է. «Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների հավաքական իմաստության արդյունքն էր, և խորհրդի բոլոր անդամները համակարծիք են դրա շուրջ»։
Նա հավելել է. «Համոզված եմ, որ այս փոխըմբռնման հուշագիրը հետագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների առանցքային հենասյունը։ Պետք է ձգտենք ստիպել հակառակորդին հավատարիմ մնալ իր ստորագրած պարտավորություններին»։
Նա նշել է, որ այս փոխըմբռնման հուշագրի շնորհիվ կբարձրանա Իրանի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։