Իրանի բանակի խոսնակ. Հորմուզի նեղուցում ԻԻՀ հաստատված կարգը չի փոփոխվելու
Ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում Իրանի հաստատած կարգը չի փոփոխվելու, հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան ընդունել ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում կկրի նախկինից շատ ավելի մեծ ծախսեր։
IRNA-ի փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամի Նիան շաբաթ երեկոյան ունեցած ելույթում նշել է, որ Իրանի ժողովրդի բազմամարդ և ոգևորիչ ներկայությունը փողոցներում ոչ միայն բարձրացրել է զինված ուժերի մարտիկների ոգին և Իրանի պաշտպանության մոտիվացիան, այլև զգալիորեն մեծացրել է զինված ուժերի անձնակազմի պատասխանատվության զգացումը, այնպես որ երկրի պաշտպանները մինչև վերջին շունչը և իրենց կյանքը զոհաբերելու գնով կանգնել են ազգային անվտանգության և արժանապատվության պաշտպանության դիրքերում։
Իրանի բանակի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի դեմ իրնացիների դիմադրությունը բարձրացրել է ԻԻՀ դիրքը աշխարհի ազատ և ազատատենչ ժողովուրդների շրջանում, և այսօր Իրանի ժողովուրդն աշխարհում ճանաչվում է որպես դիմացկուն, գիտակից և խիզախ ժողովուրդ։
Բրիգադային գեներալ Աքրամի Նիան նշել է, որ այսօր թշնամին Իրանի ժողովրդին դիմակայելու ռազմավարություն չունի, հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաների զայրույթն ու տարաձայնությունները, նրանց հակասական հայտարարությունները, ինչպես նաև անհիմն սպառնալիքները վկայում են Իրանի դեմ պատերազմում նրանց հուսահատության և անօգնականության մասին։
Աքրամի Նիան անդրադարձել է Հորմուզի նեղուցի իրավիճակին և ընդգծել. «Իրանը ՀՀորմուզի նեղուցում կարգ է հաստատել և մեր զինված ուժերը պահպանում են այդ կարգը։ Զինված ուժերն այս ճանապարհին ունեն և՛ ամուր մոտիվացիա ու կամք, և՛ անհրաժեշտ պաշտպանական կարողություններ»։
Նա ընդգծել է զինված ուժերի, հատկապես Իրանի քաջարի բանակի հաստատակամությունը և հիշեցրել, որ երկրի զինված ուժերն ապացուցել են, որ մինչև վերջին շունչը անձնազոհաբար կպաշտպանեն Իրանը և երկրի սրբազան կարգը։