Բաղաի․ Անվտանգության խորհրդի լռությունը համարձակություն է տվել սիոնիստական ռեժիմին
ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտեց վերջին օրերին Լիբանանի հարավային շրջանների վրա սիոնիստական ռեժիմի իրականացրած դաժան հարձակումները, որոնք հանգեցրին լիբանանցի մի շարք քաղաքացիների զոհվելուն ու վիրավորվելուն, ինչպես նաև ենթակառուցվածքների և բնակելի տների ավերմանը, և ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի լռությունը քաջալերել է սիոնիստական ռեժիմմը։
Ըստ IRNA-ի արտաքին քաղաքականության բաժնի՝ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, հայտարարել է, որ միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լռությունն ու անտարբերությունը օկուպացիոն ռեժիմի կողմից Լիբանանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ իրականացվող շարունակական հարձակումների ու խախտումների վերաբերյալ համարձակություն են հաղորդել սիոնիստական ռե'իմին՝ խթանելով դրա շարունակվող ագրեսիան և հանցագործությունները։ Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը՝ օկուպացիոն վարչակարգին ցուցաբերվող համապարփակ աջակցության պատճառով, համարվում է սիոնիստական վարչակարգի՝ Լիբանանում, օկուպացված Պաղեստինում և ողջ տարածաշրջանում կատարած բոլոր հանցագործությունների մեղսակիցն ու գործընկերը։
ԱԳՆ խոսնակը, բարձր գնահատելով լիբանանցի ժողովրդի քաջարի դիմադրությունն ու անկոտրում կամքը սիոնիստական վարչակարգի ագրեսիայի և օկուպացիայի դեմ, ընդգծեց Իրանի ԻԻՀ լիակատար համերաշխությունը Լիբանանի հետ՝ վերջինիս ինքնիշխանությունը, արժանապատվությունն ու անկախությունը սիոնիստական վարչակարգի ագրեսիայից պաշտպանելու հարցում։
Ըստ IRNA-ի՝ անցած գիշեր սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Հարավային նահանգի Տյուրոսի (Սուր) շրջանում գտնվող Ալ-Մանսուրի քաղաքի մերձակայքը։ Սիոնիստական վարչակարգի հրետանին թիրախավորել է նաև Նաբաթիեի նահանգում գտնվող Ալի ալ-Թահիրի բարձունքները։