Փեզեշքյան․ Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու Պակիստանի ջանքերն արժեքավոր են
https://parstoday.ir/hy/news/iran-i248846-Փեզեշքյան_Իրանի_հետ_հարաբերություններն_ամրապնդելու_Պակիստանի_ջանքերն_արժեքավոր_են
ԻԻՀ նախագահը Պակիստանի ներքին գործերի նախարար Սեյյեդ Մոհսեն Նաղվիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների մշակութային կապերին, հայտարարել է, որ Պակիստանի վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համերաշխության, հարաբերությունների ամրապնդման և կապերի զարգացման ձգտումը Թեհրանի համար շատ արժեքավոր է։
(last modified 2026-08-12T08:27:41+00:00 )
Օգոստոս 12, 2026 11:54 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու Պակիստանի ջանքերն արժեքավոր են

ԻԻՀ նախագահը Պակիստանի ներքին գործերի նախարար Սեյյեդ Մոհսեն Նաղվիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների մշակութային կապերին, հայտարարել է, որ Պակիստանի վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համերաշխության, հարաբերությունների ամրապնդման և կապերի զարգացման ձգտումը Թեհրանի համար շատ արժեքավոր է։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, հղում անելով Իրանի հեռուստատեսությանն՝ ընդգծելով երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար առկա լայն հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը, Փեզեշքյանն ասել է, որ Իրանը պատրաստ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առավել խորացնել Պակիստանի հետ հարաբերությունները և ստեղծել համատեղ համագործակցության զարգացման պայմաններ։

Ընդգծելով Իրանի և Պակիստանի հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանային փոխգործակցության շրջանակում, ԻԻՀ նախագահը նշել է երկու երկրների միջև կապերի ամրապնդման և առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ տնտեսական, առևտրային, մշակութային և անվտանգության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը կարող են նպաստել երկու ժողովուրդների փոխադարձ շահերի ապահովմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում Պակիստանի ներքին գործերի նախարար սեյեդ Մոհսեն Նաղվին նույնպես ընդգծել է երկու երկրների միջև առկա ամուր և պատմական կապերը։

Նա հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի հարաբերություններն ամուր և անքակտելի են, իսկ Իսլամաբադը վճռականությամբ և լուրջ կամքով հետամուտ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

Նաղվին նաև ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և փոխըմբռնումների իրականացման կարևորությունը՝ նշելով, որ Թեհրան իր այցը դիտարկում է որպես համագործակցության մեխանիզմների ամրապնդման և երկկողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն արագացնելու քայլ։