Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի
Օգոստոս 15, 2026 10:29 Asia/Tehran
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։
«Բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում»,- ընդգծել է իրանցի նախարարը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։