ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար․ մենք ծնկի բերեցինք պատմության մեջ աշխարհի ամենազինված բանակին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Իրանի զինված ուժերին՝ վեց ամիս շարունակ ցուցաբերած ջանքերի համար և ընդգծել, որ դժվարին պայմաններում մարտիկների հարձակողական ու պաշտպանական գործողությունները ցուցադրել են երկրի պաշտպանական հզորությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Վահիդին, անդրադառնալով Իրանի հարավում կիզիչ շոգին և երկրի հյուսիսի սահմանամերձ բարձունքներում ցրտին զինված ուժերի դիմադրությանը, գրել է․ «Մարտիկները, ապավինելով Աստծուն և ծանր կրակի տակ հաջող գործողություններ իրականացնելով, ծնկի բերեցին աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին»։
Նա այս դիմադրությունը համարել է իմպերիալիստական ուժերին հաղթելու հույսի աճի պատճառ։