Սպահանի նահանգապետ. Հայոց թեմը պետք է նախաձեռնող լինի զբոսաշրջիկների ներգրավման գործում
Կարևորելով Իրանի հայ համայնքի մշակութային ներուժը՝ Իրանի խոշոր քաղաքներից մեկի՝ Սպահանի նահանգապետը կոչ է արել Հայոց թեմին ակտիվ դերակատարում ունենալ օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավման և քաղաքի պատմամշակութային արժեքների ներկայացման գործում։
Ըստ «Tasnim»-ի հաղորդագրության որը մեջբերում է «Pars Today»-ը՝ Մեհդի Ջամալինեջադը նշել է, որ հայ համայնքը, օգտագործելով իր մշակութային և լեզվական կապերը (հատկապես Հայաստանի և հարևան երկրների հետ), կարող է նախաձեռնություն ստանձնել Սպահանի խթանման և նպատակային զբոսաշրջային երթուղիների մշակման ուղղությամբ։
Նա նաև ընդգծել է հայկական մշակութային ժառանգության, ինչպես նաև գիտության և արվեստի ոլորտներում համայնքի ականավոր գործիչների ներկայացման, և Սպահանի հայկական թաղամասի՝ Ջուղայի (Ջոլֆայի) պատմական կառուցվածքի պահպանման կարևորությունը։