Ղալիբաֆ․ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իրանի և Իրաքի պայքարը շարունակվելու է
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ինչպես Իրանը և Իրաքը «Ռամադանի» պատերազմում տապալեցին ԱՄՆ-ին և պարտության դառը համը զգալ տվեցին, այնպես էլ շարունակելու են դիմակայել իմպերիալիզմին։
Նա ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Իրանի և Իրաքի մարտիկները միմյանց կարիքն ունեին, նրանք կանգնեցին միմյանց կողքին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության ժամանակ։
Ղալիբաֆը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում նույնպես Իրաքի ժողովուրդը ոտքի կանգնեց։ Այս պայքարի խորհրդանիշը նահատակ Աբու Մեհդի ալ-Մոհանդիսի և նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի արյունն է, որը միախառնվեց այս հողում»։
Նշելով, որ Դիմադրության ճակատն այսօր Իսրայելի ռեժիմի դեմ ավելի ավելի ակտիվ է, քան երբևէ, Ղալիբաֆն ասել է․ «Մենք, իմամի և նահատակների հետ միասին, աստվածային ավանդույթների ճանապարհը եղբայրության և միասնության ոգով առաջ ենք տանում՝ յուրաքանչյուր ժողովրդի, հոգևոր առաջնորդության և հեղափոխության սիրելի առաջնորդի կողքին»։