Խախտում կատարած խոշոր նավթատարը Հորմուզի նեղուցում բախվել է իրանական ականներին
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ալգայա» խոշոր նավթատարը Հորմուզի նեղուցում ծովային ականներին բախվելու հետևանքով պայթել է։
Pars Today-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով IRIB-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը երեքշաբթի վաղ առավոտյան հայտնել է, որ «Ալգայա» նավթատարը, որի ծովային գրանցման համարն է 9325336, փորձել է անցնել Հորմուզի նեղուցի հարավային հատվածում գտնվող արգելված գոտով, սակայն ծովային ականներին բախվելու հետևանքով պայթել է։
Հրամանատարության հաղորդմամբ՝ հրդեհը մարելու և իրավիճակը վերահսկողության տակ առնելու փորձերն ապարդյուն են եղել, և ամբողջ նավթատարը հայտնվել է կրակի մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարությունն ընդգծել է, որ ավելի վաղ նախազգուշացվել էր այդ անօրինական երթուղու վտանգավոր լինելու մասին։ Հորմուզի նեղուցը փակ է և շարունակում է գտնվել Իրանի ռազմածովային ուժերի խելացի վերահսկողության ներքո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է առաջադեմ MQ-1 անօդաչու թռչող սարք
Նույն համատեքստում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ երեքշաբթի վաղ առավոտյան MQ-1 առաջադեմ անօդաչու թռչող սարքը Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածի օդային տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով՝ Իրանի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի վերահսկողության ներքո։