Փեզեշքիան. ողջ ուժով պաշտպանել ենք Իրանի ժողովրդի և տարածաշրջանի ճնշված ժողովուրդների իրավունքները
Նյու Յորք կատարած այցից վերադառնալուց հետո կայացած մամուլի ասուլիսում, խոսելով այցի ընթացքում կայացած հանդիպումների ու դրանց ձեռքբերումների մասին, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքիանն ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային օրենքների և ստանձնած պարտավորությունների շրջանակում պաշտպանելու է իր իրավունքները և թույլ չի տալու, որ ուրիշները պարտադրեն իրենց ցանկությունները»։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է. «Նյու Յորքում, ԱՄՆ նախագահի ելույթի մասին տեղեկանալուց հետո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի մոտեցումն ազդվեց այդ հայտարարություններից։ Ես հստակորեն պաշտպանեցի Իրանը, մեր ուղին, Իրանի ժողովրդի համոզմունքներն ու հավատալիքները»։
Անդրադառնալով այցի ընթացքում դիվանագիտական ծրագրերին, Փեզեշքիանն ասել է. «Նիստի ավարտից հետո հանդիպումներ եղան տարբեր երկրների պաշտոնյաների հետ, որոնց թվում էին Շվեյցարիայի և Բանգլադեշի նախագահները, Նորվեգիայի, Լիբանանի, Նիդերլանդների, Պակիստանի, Հայաստանի և Կատարի վարչապետները, Եվրոպական խորհրդի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը»։
Նա նաև խոսել է միջազգային լրատվամիջոցներին տված բազմաթիվ հարցազրույցների, խոշոր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, ամերիկյան ուղեղային կենտրոնների և մտավորականների հետ հանդիպումները, ինչպես նաև մի խումբ իրանցի մտավորականների և ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հետ զրույցների մասին, նշելով. «Նյու Յորքում բնակվող իրանցիների հետ հանդիպումը ջերմ և արժեքավոր էր, և դրան մասնակցում էին իրանցիներ տարբեր վայրերից»։
Նա հավելել է. «Այս բոլոր հանդիպումների և զրույցների ընթացքում մենք փորձեցինք հստակ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ անարդար վերաբերմունքը, ինչպես նաև ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունները»։
Քննադատելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի մոտեցումը՝ նա ասել է. «Չի կարելի մի կողմից թիրախավորել ենթակառուցվածքները, մարդկանց, գիտնականներին և տարբեր կենտրոնները, իսկ մյուս կողմից պնդել, թե պաշտպանում ես մարդու իրավունքները։ Պատժամիջոցները, որոնք ուղղակիորեն ազդում են մարդկանց կյանքի վրա, մեր տեսանկյունից Իրանի ժողովրդի դեմ ուղղված գործողություն են»։
Անդրադառնալով Նյու Յորք այցի ընթացքում «ԱՄՆ-ի օգնությունը» խորագրով գրքույկի պատրաստմանն ու տարածմանը, որը ներառում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով իրականացված հանցագործությունների և պատճառված վնասների վերաբերյալ նյութեր, Իրանի նախագահն ասել է. «Մենք վճռականորեն պաշտպանեցինք մեր դիրքորոշումները, Իրանի ժողովրդին, մուսուլմաններին, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի և ագրեսիայի ենթարկված երկրների ժողովուրդների իրավունքները»։
Նշելով, որ Իրանը և տարածաշրջանի երկրները չպետք է հայտնվեն այն տարաձայնությունների մեջ, որոնք ստեղծում են ուրիշները, Փեզեքիանն ասել է. «Իսլամական երկրները պետք է այլ մոտեցում ցուցաբերեն խնդիրների նկատմամբ և ավելի, քան նախկինում, ջանքեր գործադրեն համագործակցության և համախմբման ուղղությամբ»։