Գեներալ-մայոր Վահիդի․ Հորմուզի նեղուցում ցանկացած սպառնալիքի վճռական պատասխան կտանք
https://parstoday.ir/hy/news/iran-i251062-Գեներալ_մայոր_Վահիդի_Հորմուզի_նեղուցում_ցանկացած_սպառնալիքի_վճռական_պատասխան_կտանք
Հոկտեմբերի 8-ին՝ ԻՀՊԿ ՌԾՈՒ օրվա կապակցությամբ հղած ուղերձում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, նախազգուշացրել է, որ Կորպուսը պատրաստ է վճռական պատասխան տալու հակառակորդի ցանկացած հաշվարկային սխալին։
(last modified 2026-10-09T07:32:06+00:00 )
Հոկտեմբեր 09, 2026 10:50 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Վահիդի․ Հորմուզի նեղուցում ցանկացած սպառնալիքի վճռական պատասխան կտանք

Հոկտեմբերի 8-ին՝ ԻՀՊԿ ՌԾՈՒ օրվա կապակցությամբ հղած ուղերձում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, նախազգուշացրել է, որ Կորպուսը պատրաստ է վճռական պատասխան տալու հակառակորդի ցանկացած հաշվարկային սխալին։

Վկայակոչելով IRIB-ը՝ Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ-մայոր Ահմադ Վահիդիի ուղերձում ասվում է․ «ԻՀՊԿ հզոր ռազմածովային ուժերը, համագործակցում են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հետ և զինված են տարբեր տեսակի բարձր ճշգրտության հրթիռներով, հարվածային անօդաչու թռչող սարքերով, գերարագ և հակառակորդի համար ահազդու նավերով, էլեկտրոնային պատերազմի միջոցներով և առափնյա պաշտպանության զգոն համակարգով։ Այդ ուժերը պատրաստ են վճռական և ջախջախիչ պատասխան տալ հակառակորդի ցանկացած պատրանքային հաշվարկային սխալին, որը կապված է տարածաշրջանում իրենց վերահսկողության տակ գտնվող ջրային տարածքներով նավերի անօրինական անցման հետ»։

Նա նշել է․ «Ընդգծում ենք, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն գտնվում է լիակատար պատրաստվածության վիճակում և պատրաստ է պատասխանել ամերիկա-սիոնիստական ճամբարի ցանկացած սպառնալիքի»։