Գեներալ-մայոր Իզադի․ Հորմուզի նեղուցը պաշտպանելու լիակատար պատրաստակամություն ունենք
https://parstoday.ir/hy/news/iran-i251066-Գեներալ_մայոր_Իզադի_Հորմուզի_նեղուցը_պաշտպանելու_լիակատար_պատրաստակամություն_ունենք
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու Հորմուզի նեղուցը։
(last modified 2026-10-09T08:10:23+00:00 )
Հոկտեմբեր 09, 2026 11:37 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Իզադի․ Հորմուզի նեղուցը պաշտպանելու լիակատար պատրաստակամություն ունենք

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանելու Հորմուզի նեղուցը։

IRIB-ի հաղորդմամբ՝ Իզդին այս մասին ասել է՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Մադինե Մոնավվերե» օպերատիվ հրամանատարության մարտիկների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստվածությամբ և օպերատիվ կարողություններով իրականացնում են Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի պաշտպանության ու անվտանգության ապահովման առաքելությունը։

«Մեր մարտիկները երկաթե կամքով, մշակված օպերատիվ ծրագրերով և առաջադեմ մարտավարության ու տեխնիկայի կիրառմամբ պատրաստ են թշնամու դեմ վճռականորեն պաշտպանելու այս ռազմավարական տարածաշրջանը»,- նշել է Իզադին։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցն այժմ գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ տարածաշրջանում պաշտպանական միջոցառումներն ու մարտական պատրաստվածությունն օրեցօր ընդլայնվում և ամրապնդվում են։

Իզադիի խոսքով՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի կղզիներում ու ջրային տարածքներում զինված ուժերի կարողությունների համադրումը հուսալի պայմաններ է ստեղծել Իրանի շահերի պաշտպանության համար։

Նա հույս է հայտնել, որ զինված ուժերի պատրաստվածությունը կշարունակի ամրապնդվել, իսկ տարածաշրջանում Իրանի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանությունը՝ պահպանվել։