Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է սրբավայրերը պաշտպանող նահատակների հարազատներին
«Սրբավայրերը պաշտպանող նահատակները զոհվել են օտարության մեջ : Սա Բարձրյալն Աստծո գթությանն արժանանալու մեծ առավելություն է».-ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը :
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ընդունել է սրբավայրերը պաշտպանող նահատակների հարազատներին: Հանդիպմանը Ն Վ առաջնորդն ասել է .-«Իրանի ժողովուրդը պարտական է այս նահատակներին , նրանց ծնողներին ու հարազատներին»:
«Սրբավայրերը պաշտպանող նահատակները պայքարել են թշնամու դեմ : Եթե չլիներ այդ պայքարը , ապա թշնամին կարող էր Իրան ներխուժել : Անհրաժեշտ էր երկրի արևմտյան սահմաններում պայքարել նրանց դեմ».-հավաստել է հեղափոխության մեծահարգ առաջնորդը :
Ն Վ Այաթոլլահ Խամենեիի խոսքերով , սրբավայրերը պաշտպանող նահատակները փաստորեն իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի , ժողովրդի , կրոնի ու իսլամական հեղափոխության պաշտպանության :
Սրբավայրերը պաշտպանող նահատակների հարազատների հետ հանդիպումը կայացել է հունվարի 25-ին : Հանդիպման ժամանակ Ն Վ առաջնորդի ելույթից հատվածներ են տեղադրվել KHAMENEI.IR կայքէջում: