Իրանում անապահովություն տարածելու թաքֆիրական խմբերի ջանքերը ձախողել են
Իրանի ՆԳ նախարարի անվտանգության ու կարգապահական հարցերով տեղակալը հայտարարել է, որ ԻԻՀ-ում անապահովություն տարածելու թաքֆիրական խմբերի ջանքերը ձախողել են:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ՆԳ նախարարի անվտանգության ու կարգապահական հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին, ամդրադառնալով երկրի արևմուտքում ահաբեկչական խմբերի վերջին սադրանքներին, ասել է. «Այս խմբերը վերջին մի քանի տարվա ընթացքում փորձել են երկրում անապահովություն տարածել, սակայն Իրանի իշխանությունների անվտանգության ու տեղեկատվական գործողությունների արդյունքում ձախողել են»:
Իրանի ՆԳ նախարարի անվտանգության ու կարգապահական հարցերով տեղակալի ընդգծմամբ, իրավապահ ու անվտանգության ուժերի աշխատակիցները երեքշաբթի օրը արևմտյան Քերմանշահ նահանգի երկու կետերում բախվել են թաքֆիրական խմբերի հետ, որի արդյունքում սպանվել են չորս ահաբեկիչներ, ևս վեցը ձերբակալվել են: