Իրանը հետևում է Մինայի աղետի հետաքննության ընթացքին
https://parstoday.ir/hy/news/iran-i33466-Իրանը_հետևում_է_Մինայի_աղետի_հետաքննության_ընթացքին
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի տեղակալը տեղեկացրել է,որ անցած տարի Հաջջի ուխտագնացության արարողության ընթացքում Մինայի աղետալի դեպքի հետևանքով ուխտավորների սպանության գործով կզբաղվեն արտասահմանցի փաստաբանները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 05, 2016 07:48 Asia/Tehran
  • Իրանը հետևում է  Մինայի աղետի հետաքննության ընթացքին

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի տեղակալը տեղեկացրել է,որ անցած տարի Հաջջի ուխտագնացության արարողության ընթացքում Մինայի աղետալի դեպքի հետևանքով ուխտավորների սպանության գործով կզբաղվեն արտասահմանցի փաստաբանները:

 

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների միջազգային հարցերով տեղակալ՝ Քազեմ Ղարիբ Աբադին անդրադառնալով Մինայի աղետի տարելիցին, ասել է..«Իրանի ԱԳ նախարարությունը համապատասխան մարմինների օգնությամբ արտասահմանյան փաստաբանների միջոցով հետամուտ կլինի Սաուդյան Արաբիայի կառավարության դեմ ներկայացված հայցին»: 

Նշելով ,որ Սաուդյան Արաբիան մինչ այժմ Մինայի աղետի հարցով հետաքննիչ  հանձնաժողով չի կազմել, Ղարիբ Աբադին ասել է.«Սաուդյան Արաբիան չնայած իր հանձնառություններին, չկարողացավ ապահովել ուխտավորների անվտանգությունն ու առողջությունը և մինչ այժմ վնասի հատուցում չի կատարել զոհվածների ընտանիքներին»:

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով տեղակալը հավաստիացրել է.«Մինչև գործի իրավական հետապնդումը պետք է Մինայի աղետը արծարծվի մարդու իրավունքների  շրջանակներում և միջազգային կազմակերպություններում»:

Հազարավոր,  այդ թվում` 464 իրանցի ուխտավորներ, 2015 թ.-ի սեպտեմբերի 24-ին Մինայում Հաջջի արարողության ժամանակ  զոհվեցին  սաուդյան վարչակարգի պատասխանատուների թերացումների և  նրանց կողմից ուխտագնացության արարողության սխալ կառավարման պատճառով: