ԻԻՀ առաջնորդի կոչը Արբայինի ուխտավորներին
https://parstoday.ir/hy/news/iran-i42859-ԻԻՀ_առաջնորդի_կոչը_Արբայինի_ուխտավորներին
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը նշել է, որ Իմամ Հոսեյնի Արբայինի՝ նահատակության քառասնօրյակի առիթով կազմակերպվող երթին աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների սիրով ու հավատքով հագեցած մասնակցությունը աստվածային ծես է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 08:50 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի կոչը Արբայինի ուխտավորներին

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը նշել է, որ Իմամ Հոսեյնի Արբայինի՝ նահատակության քառասնօրյակի առիթով կազմակերպվող երթին աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների սիրով ու հավատքով հագեցած մասնակցությունը աստվածային ծես է:

Անդրադառնալով  Իմամ Հոսեյնի Արբայինին, առաջնորդն ասել է. «Հավատքի ու սիրո և մտքի ու զգացմունքի միաձուլումը իսլամի մեծահարգ մարգարեի գերդաստանի վարդապետության եզակի յուրահատկություններից է»:

ԽոսելովԱրբայինի ուխտավորներին հյուրընկալելու  Իրաքի ժողովրդի պատրչստակամության մասին, Այաթոլլահ Խամենեին երթի մասնակիցներին հորդորել է գնահատել այդ բարությունը:  «Մեծ մարգարեի գերդաստանի հետ հոգևոր ու սիրով հագեցած կապ հաստատելու առիթը և այդ գերազանց, լուսավոր ու երկնային հոգիների գերեզմաններին ուխտի գնալը իսլամում  շիա մտածողության առավելություններից է»:

«Արբայինի երթին մասնակցելու համար Իրանի ու աշխարհի այլ երկրների ժողովուրդների հսկա շարժումը մեծահարգ մարգարեի գերդաստանի վարդապետության  առանձնահատկություններից է, որտեղ առկա են սրտի խորքից բխող հավատքն ու ճշմարիտ համզումները  թե սերն ու բարությունը»,-նշել է Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը: