Ռոհանի. Աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i42970-Ռոհանի._Աշխարհի_հետ_կառուցողական_համագործակցությունն_Իրանի_քաղաքականությունն_է
ԻԻՀ նախագահը նշել է, որ աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի զարգացման հեռանկարներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 04:17 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի քաղաքականությունն է

ԻԻՀ նախագահը նշել է, որ աշխարհի հետ կառուցողական համագործակցությունն Իրանի զարգացման հեռանկարներից է:

Չորեքշաբթի օրը Ալբորզ նահանգի հոգևորականների ու անձնուրացների հետ հանդիպման ժամանակ, Ռոհանին նշել է. «Աշխարհի հետ համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները պետք է լինեն կառուցողական:  Իրանը տնտեսական աճ արձանագրելու համար պետք է փորձի գրավել արտաքին ներդրումներ»:

Հասան Ռոհանին ընդգծել է Իրանի նավթի ու գազի բաժնում ներդրման և հարևանների հետ նավթային համատեղ պաշարների առավել լավ շահագործման անհրաժեշտությունը: «Իրաքի հետ համատեղ նավթային պաշարներից Իրանի արտահանումը օրական 45 հազար բարելից բարձրացել է շուրջ 300 հազար բարելի». ասել է նա:

Աանդրադառնալով ինքնաթիռ արտադրող «Էյրբաս» ընկերության հետ Իրանի պայմանագրին, նախագահ Ռոհանին ասել է . «Այս ընկերության հետ Իրանի համագործակցության պայմանն «Էյրբաս»-ի համար պահեստամասերի արտադրությունն էր և Իրանի հետազոտական ու համալսարանական կենտրոնները   պիտի իրագործեն այս նպատակը»:

  Ալբորզ նահանգի զարգացման ու ներդրման նիստում ունեցած ելույթում Ռոհանին նշել է, որ Համատեղ ակտի ծրագրիրը հնարավոր չէ   չեղարկել:

«Միջուկային համաձայնության կայացումից հետո պարզ դարձավ, որ Իրանի կողմից ատոմային ռումբ արտադրելու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններին անհիմն էին »,-հայտարարել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը:

ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը նահանգային ուղևորությունների վերջին փուլում այցելել է Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգի կենտրոն` Քարաջ :