Նշանակվեցին ԻԻՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալն ու բանակի ցամաքային ուժերի հրամանատարը
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարը առանձին հրամանագրերով նշանակեց գլխավոր հրամանատարի տեղակալին և ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարին:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու հրամանագրերով բրիգադային գեներալ Ահմեդռեզա Փուրդասթանը զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, իսկ բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ԻԻՀ-ի բանակի ցամաքային ուժերի հրամանատար նշանակվեցին:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը հրամանագրերում ընդգծել է, որ ակնկալում է ԻԻՀ-ի բանակի տեղեկատական ու օպերատիվ պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս հրամանագրերում շնորհակալություն է հայտնել իրենց նախկին պաշտոններում բրիգադային գեներալ Փուրդասթանի և բրիգադային գեներալ Մուսավիի մատուցած ծառայությունների կապակցությամբ: