Ռոհանի. Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է
Մեծարելով Սրբազան պաշտպանության շրջանի հրամանատարներից, իսլամական հեղափոխության բանակի ավագ խորհրդականներից ու սրբավայրերի պաշտպաններից պահակազորային գեներալ նահատակ Հոսեյն Համադանիի անձնազոհությունը, ԻԻՀ նախագահն ասել է. «Նահատակների արյան պաշտպանությունը համընդհանուր պարտականություն է»:
Շաբաթ օրը, Էմամ Հոսեյնի Արբայիի նախօրեին, Հասան Ռոհանին այցելել է նահատակ Հոսեյն Համադանիի հարազատներին: «Իրանի այսօրվա անկախությունն ու հարգանքը ձեռք է բերվել նահատակների անձնվիրության շնորհիվ». ասել է նա:
«Մեր ռազմիկների դիմադրությունը, վճռակամությունն ու անձնազոհությունը փառք ու պատիվ բերեցին երկրին: Նման անձիքն մշտապես եղել և մնում են երկրի անվտանգության երաշխիքը»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Նահատակ Ամար Բահմանիի հարազատների հետ հանդիպման ժամանակ Ռոհանին ասել է. «Երիտասարդների անձնազոհ ու ազատատենչ ոգին ու նրանց դիմադրությունը փառք ու պատիվ են բերել Իրանին»: