Սգո արարողություն՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի և ուսանողների մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i43426-Սգո_արարողություն_Իսլամական_հեղափոխության_առաջնորդի_և_ուսանողների_մասնակցությամբ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և ուսանողների մասնակցությամբ կայացել է շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի տարելիցի սգո արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 12:39 Asia/Tehran
  • Սգո արարողություն՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի և ուսանողների մասնակցությամբ

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և ուսանողների մասնակցությամբ կայացել է շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի տարելիցի սգո արարողությունը:

Իսլամական Իրանի համալսարանների ուսանողների մասնակցությամբ կայացած սգո արարողության ընթացքում ունեցած ելույթում Հոջաթոլէսլամ Փանահյանը հասարակության կարևորագույն պահանջը կրոնական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կազմակերպությունների ստեղծումն է համարել։ Նա ասել է.-«Ուսանողական կազմակերպություններն  առաջնորդի շուրջ հավաքված կառույցների գործունեության լավագույն օրինակն են հանդիսանում»: 

Հոջաթոլէսլամ Փանահյանը հոսեյնական Արբաինի ամենամեծ դասը համարել է Իմամ Հոսեյնին նվիրված միլիոնավոր հավատացյալների համահավաքը և նրանց հավատարմությունը առաջնորդին։ «Նման հոգեբանության առկայությունը կյանքի բոլոր ասպարեզներում  և  կրոնական միասնությունն ու զոհաբերությունը կարող է նպաստել իսլամական հասարակության խնդիրների կարգավորմանը»-ասել է նա:

Հոսեյնական Արբաինի սգո ավարտին Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի աղոթապետությամբ կայացավ ուսանողների հավաքական աղոթք: