Ջահանգիրի.-«Հոսեյնական Արբաինի մեծ քայլերթը խաղաղության և ազատության խորհրդանիշ է»
Հոսեյնական Արբաինի մեծ երթին մասնակցելով՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Նաջաֆում ասաց.-«Այս արարողությունը պետք է վերածվի մշտական մի շարժման»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը՝ ցավակցություն հայտնելով շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյանի առիթով ասաց.-«Իմամ Հոսեյնի նահատակությունը իսլամական զարթոնքի աղբյուր է,որը հավատացյալներին ուղորդում է դեպի փրկություն»:
Ջահանգիրին հստակեցրել է.-«Հոսեյնական արբաինի սգո արարողությունը վերածվել է բացառիկ մի երևույթի, որին մասնակցում են միլիոնավոր հավատացյալներ»:
«Քանի որ Իրաքի կառավարությունը Մոսուլում պայքարում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ, Արբաինի արարողության կազմակերպումը մեծ ջանքեր է պահանջում»․-ընդգծել է նա:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն, անդրադառնալով Իրաքի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցին, հավաստիացրել է.-«Մոսուլի 1 միլիոն 500 հազարանոց բնակչությունը մեկ ճակատ կազմած ջանում են ԻԼԻՊ-ին դուրս մղել քաղաքից»:
Ջահանգիրին կիրակի օրը Նաջաֆում մասնակցել է հոսեյնական Արբաինի սգո արարողությանը: