Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդունել է Սլովենիայի նախագահին
(last modified Wed, 23 Nov 2016 04:01:21 GMT )
Նոյեմբեր 23, 2016 07:31 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդունել է Սլովենիայի նախագահին

Հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանի իրադարձություններին և այն ապակայունացնելու որոշ երկրների ջանքերին: «Իրանն անկախ երկրներին մշտապես կոչ է արել պայքարել անկախ ժողովուրդների վրա գործադրվող ճնշումների դեմ և լուռ դիտորդի դերում հանդես չգալ»:

Երեքշաբթի երեկոյան  Սլովենիայի նախագահի ու նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Ասիայի արևմուտքի բախումներն ու ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի առաջացումը մի շարք երկրների սխալ քաղաքականության արդյունքն են: 

«Բոլոր երկրները պետք է փորձեն դադարեցնել հակամարտությունները : Հակառակ հակաքարոզչությանն Իրանն  ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում, սակայն երբևէ չի միջամտել    այլ երկրների ներքին հարցերին»,-հայտարարել է մեծապատիվ առաջնորդը:

Իսլամական հեղափոխության առաջնորդը բացասական է գնահատել ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի գործունեությունը:   «Ամերիկացիներն ԻԼԻՊ-ին հաղթելու ծրագիր չունեն: Հնդկաստանի գաղութարարության շրջանում Բրիտանիան Քաշմիրն օգտագործեց  Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը պահելու համար: Եվ այսօր Վաշինգտոնն ԻԼԻՊ-ի դեպքում նույն քաղաքականությոնն է վարում և անլուծելի թողնում  Իրաքի ու Սիրիայի խնդիրները»:

«Մեկ այլ տեսակետի համաձայն, ամերիկացիները ցանկանում են կարգավորել ԻԼԻՊ-ի հարցը, սակայն չունեն անհրաժեշտ ուժը:  Իհարկե երկու տեսակետների արդյունքը մինչև այսօր նույն է եղել և Իրաքն ու հատկապես Սիրիան չափազանց դառն ու ծանր պայմաններում են գտնվում»,-նշել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

Անդրադառնալով Ասիայի արևմտյան տարածաշրջանի երկրներում անկայունության   հետևանքներին, այդ թվում փախստականների  խնդրին, առաջնորդը հավելել է. «Այն պայմաններում, երբ եվրոպական երկրները չեն կարողացել ապաստան տալ մի քանի տասնյակ հազար փախստականների, Իրանն արդեն երկար  տարիներ  հյուրընկալում է Աֆղանստանի երեք միլիոն քաղաքացիների: Երկրում րանց համար ստեղծված են կրթության ու կենցաղային համապատասխան պայմաններ: Բացի այդ, փախստականներն Իրանում խտրականության չեն ենթարկվում»:

Դատապարտելով Սաուդան Արաբիայի կողմից  Եմենի ռմբակոծումը, Այաթոլլահ Խամենեին նշել է «Անկախ պետությունները պիտի պայքարեն նման քաղաքականությունների դեմ, քանզի պատերազմները միայն ցավ ու տառապանք են պատճառում մարդկությանը»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը նշել է, որ Իրանը լիարժեք իրականացրել է միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները, հակառակ դիմացի կողմի:  

Պիտակ