Իրանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Չորեքշաբթի օրը, Սլովենիայի ԱԳ նախարար Կառլ Էրյավեցի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրների ընդհանուր մտահոգությունն են»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ահաբեկչութան դեմ պայքարում անհրաժեշտ է համաշխարհային համագործակցություն: «Այդ պայքաը պետք է լինի համակարգված և Թեհրանն ու Լյուբլյանան տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի լուծման կապակցությամբ ընդհանուր հայացքներ ունեն»:
Սլովենիայի փոխվարչապետ և ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ անդրադառնալով 2017 թվականին Լյուբլյանայում գումարվելիք Իրանի ու Սլովենիայի տնտեսական միջպետական նստաշրջանին, ասել է. «Սլովենիայի առևտրականներն ու գործարարներն Իրանի մասնավոր ու պետական բաժինների հետ համագործակցության մեծ ցանկություն ունեն»:
«Ապահով ու կայուն Սիրիան ու Իրաքը կարևոր են աշխարհի բոլոր ժողովուրդների համար»,-նշել է Սլովենիայի ԱԳ նախարար Կառլ Էրյավեցն ընդգծելով տարածաշրջանային զարգացումներում ԻԻՀ դրական դերակատարությունը:
Սլովենիայի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի և համաշխարհային ուժերի միջուկային համաձայնությունը, տարաձայնությունները երկխոսության ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու փայլուն օրինակ էր: