Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը
https://parstoday.ir/hy/news/iran-i44080-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետը_դատապարտել_է_Իրաքում_տեղի_ունեցած_պայթյունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը: Հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են ավելի քան 80 ուխտավորներ, այդ թվում` 40 իրանցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 13:41 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը: Հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են ավելի քան 80 ուխտավորներ, այդ թվում` 40 իրանցիներ:

Ցավակցելով զոհերի հարազատներին, Հոջաթոլէսլամ Քազեմ Սեդիղին ասել է.«Իմամ Հոսեյնի ճանապարհին նահատակվելը հպարտություն է  ուխտավորների համար»:

Բարձր գնահատելով Արբաինի ուխտագնացության օրերին  Իրաքի ժողովրդի ու կառավարության  հյուրընկալությունը, նա նշել է.«Իրանի իրավապահ մարմինները և անվտանգության ուժերը նույնպես ապահովել են ուխտավորների անվտանգությունը»:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրների ներքին հարցերում ԱՄՆ-ի միջամտություններին, Հոջաթոլեսլամ Սեդիղին այդ երկրի ապագա կառավարությանը հորդորել է.«Տարածաշրջանի պատերազմներում միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, ավելի լավ է զբաղվեք ամերիկացիների կենցաղային խնդիրների կարգավորմամբ»:

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների մասին օրենքի 10 տարով երկարաձգումն աղոթապետը համարել է Համատեղ ակտի ծրագրի բացահայտ խախտում: Նա նշել է, որ ինչպես ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, եթե այդ շրջափակումները գործադրվեն, Իրանը կդիմի պատասխան քայլի:  

Անդրադառնալով Սաուդյան Աաբիայի կողմից Արբայինի սգո արարողության անցկացման արգելքին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը քննադատել է միջազգային և մարդու իրավունքների կազամակերպություններին` բռնարարքների նկատմամբ պահպանած լռության համար:

Հոջաթոլեսլամ Սեդիղին քննադատել է Նիգերիայի պաշտոնյաներին` այդ երկրի իսլամական շարժման ղեկավար Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին կալանքի տակ պահելու և շիա մուսուլմանների աղոթատեղիները քանդելու համար: