Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը դատապարտել է Իրաքում տեղի ունեցած պայթյունը: Հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են ավելի քան 80 ուխտավորներ, այդ թվում` 40 իրանցիներ:
Ցավակցելով զոհերի հարազատներին, Հոջաթոլէսլամ Քազեմ Սեդիղին ասել է.«Իմամ Հոսեյնի ճանապարհին նահատակվելը հպարտություն է ուխտավորների համար»:
Բարձր գնահատելով Արբաինի ուխտագնացության օրերին Իրաքի ժողովրդի ու կառավարության հյուրընկալությունը, նա նշել է.«Իրանի իրավապահ մարմինները և անվտանգության ուժերը նույնպես ապահովել են ուխտավորների անվտանգությունը»:
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների ներքին հարցերում ԱՄՆ-ի միջամտություններին, Հոջաթոլեսլամ Սեդիղին այդ երկրի ապագա կառավարությանը հորդորել է.«Տարածաշրջանի պատերազմներում միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն, ավելի լավ է զբաղվեք ամերիկացիների կենցաղային խնդիրների կարգավորմամբ»:
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների մասին օրենքի 10 տարով երկարաձգումն աղոթապետը համարել է Համատեղ ակտի ծրագրի բացահայտ խախտում: Նա նշել է, որ ինչպես ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, եթե այդ շրջափակումները գործադրվեն, Իրանը կդիմի պատասխան քայլի:
Անդրադառնալով Սաուդյան Աաբիայի կողմից Արբայինի սգո արարողության անցկացման արգելքին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը քննադատել է միջազգային և մարդու իրավունքների կազամակերպություններին` բռնարարքների նկատմամբ պահպանած լռության համար:
Հոջաթոլեսլամ Սեդիղին քննադատել է Նիգերիայի պաշտոնյաներին` այդ երկրի իսլամական շարժման ղեկավար Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին կալանքի տակ պահելու և շիա մուսուլմանների աղոթատեղիները քանդելու համար: