Ռոհանի.«Իրան-Թուրքիա հարաբերությունները կծառայեն տարածաշրջանի կայունությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i44188-Ռոհանի._Իրան_Թուրքիա_հարաբերությունները_կծառայեն_տարածաշրջանի_կայունությանը
Նոյեմբերի 26-ին, Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Տարածաշրջանի ներկա պայմաններում երկու երկրի համագործակցությունը կծառայի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և կնպաստի խնդիրների կարգավորմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2016 13:21 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրան-Թուրքիա հարաբերությունները կծառայեն տարածաշրջանի կայունությանը»

Նոյեմբերի 26-ին, Թեհրանում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Տարածաշրջանի ներկա պայմաններում երկու երկրի համագործակցությունը կծառայի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և կնպաստի խնդիրների կարգավորմանը»:

Ռոհանին հավելել է.«Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ժողովրդավարության սկզբունքով ու արդար ընտրությունների միջոցով այդ երկրներում իշխանություն ձևավորելը, ամնեղ քաղաքացիների սպանության ու ենթակառույցների ոչնչացման կասեցումը և փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը այն կարևոր քայլերն են, որ պիտի արվեն տարածաշրջանում»:

 « Իրանն ու Թուրքիան պետք է ջանքեր գործադրեն` երկու երկրների միջև առևտրափոխանակումների ծավալն ավելացնելու համար». ասել է ԻԻՀ նախագահը:

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը կառուցողական դերակատարություն ունի տարածաշրջանի խաղաղության պահպանման հարցում ու ահաբեկիչների դեմ պայքարում»:

Նշելով, որ Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը, Չավուշօղլուն հավելել է.«Պետք է  անել ամեն ինչ` Սիրիայում հրադադար հաստատելու, այդ երկրի ազգային միասնությունը պահպանելու և ահաբեկիչների դեմ պայքարելու համար»: