Իրանի ԶՈԻ գլխավոր շտաբի ուղերձը Ծովուժի օրվա կապակցությամբ
Նոյեմբեր 27, 2016 04:09 Asia/Tehran
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրապարակած ուղերձում ասված է. «Միջազգային ջրերում ԻԻՀ ծովուժի ներկայությունը խորհրդանշում է երկրի ուժն ու աշխարհի այլ ժողովուրդների անվտանգությունն ապահովելու կարողությունը»:
«Այսօր Իրանի բանակի ծովուժն Իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հետ միասին պահպանում են ոչ միայյն իսլամական Իրանի, այլև տարածաշրջանի ժողովուրդների ապահովությունը». ասված է ուղերձում:
«Զինված լինելով արդիականացված համակարգերով և մասնագիտական հմտություններով, Իրանի բանակի ծովուժը միջազգային ջրերում ապահավում է անվտանգ երթևեկելու հնարավորություն »,-նշված է ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ուղերձում:
Իրանական օրացույցում նոյեմբերի 27-ը նշվում է որպես ծովուժի օր:
Պիտակ