Ռոհանին ցավակցական ուղերձ է հղել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i44269-Ռոհանին_ցավակցական_ուղերձ_է_հղել_Ֆիդել_Կաստրոյի_մահվան_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը ցավակցել է Կուբայի կառավարությանն ու ժողովրդին` այդ երկրի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 04:12 Asia/Tehran
  • Ռոհանին ցավակցական ուղերձ է հղել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

ԻԻՀ նախագահը ցավակցել է Կուբայի կառավարությանն ու ժողովրդին` այդ երկրի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:

Շաբաթ օրը, Կուբայի Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյին հղած ուղերձում, Հասան Ռոհանին ցավակցել է Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:  

«Մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի բռնահարված ժողովուրդները տառապում են մարդկային ամենատարրական ու հիմնարար սկզբունքների, այդ թվում խաղաղության, արդարության ու ազատության ոտնահարումից, բարեբախտաբար կան պայքարողներ, ովքեր մինչև իրենց կյանքի վերջին օրը չեն դադարում պայքարելուց, որպեսզի ծածանված պահեն արդարատենչության ու ազտախոհության դրոշը»,-ասված է ուղերձում:

ԻԻՀ նախագահն այդ ուղերձում Կուբայի կառավարությանն ու ժողովրդին հաջողություն ու արևշատություն է մաղթել:

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացավ շաբաթ օրը` 90 տարեկան հասակում:

Բացի Կուբայի հեղափոխությունն առաջնորդելուց, Ֆիդել Կաստրոն 1959-ից 1976 թվականներին պաշտոնավարել է Կուբայի վարչապետի, իսկ 1976-ից 2008 թվականների ընթացքում՝ նախագահի պաշտոններում: