Մարդկային վեհանձնությունը՝ աստվածային վերջին մարգարեի ուղեգիծը
Լուսնային հիջրեթի Սաֆար ամսի 28-ին Իսլամի հարգարժան Մարգարեն հրաժեշտ տալով երկրային կյանքին ՝ արժանացավ երկնքի արքայությանը: Մարգարեն ,ով ճշմարտության լուսավոր արեգակն էր խավարի մեջ:
Իսլամի հարգարժան Մարգարեն ,ում Աստված Ղուրանում ներկայացրեց բարիք՝ բոլոր արարածների համար :
Իսլամի հարգարժան Մարգարեն այն առաջնորդող լույսն էր ,ում Աստված նշանակեց մարդկանց համար, որպեսզի ընդմիշտ լուսավորի նրանց երջանկության ուղին:
Դարեր են ացել Իսլամի Հարգարժան Մարգարեի վախճանումից ,բայց տակավին բուրում է նրա բարությունը ողջ աշխարհում:
Այն օրերին ,երբ բոլորը խավարամտության մեջ էին ապրում , Մոհամմեդ Մարգարեն նսեմացուցիչ կյանքից փրկվելու և զարթոնքի ձայն բարձրացրեց և ջանքեր գործադրեց մոլորյալներին փրկելու ուղղությամբ:
Տխրեց ու տառապեց ,բայց շարունակեց պայքարել խավարամտության դեմ:
Լույս սփռեց և այսօր գոյաշխարհը լուսավորվում է Մարգարեի լույսի ճառագայթներով:
Ինչպես Աստված ասել է Ղուրանում .-«Ով Մարգարե , մենք Քեզ ,ավետող ուղարկեցինք և Քեզ կանչեցինք Աստծու մոտ ու Քեզ տվեցինք լուսավոր ճրագ,որպեսզի ավետես հավատացյալներին ,որ նրանց համար Աստծու կողմից մեծ առաքինություն է» :
Իսլամի հարգարժան Մարգարեն մարդկանց հանդեպ սիրուց ելնելով , մեծ առաքելություն կրեց իր ուսերին:
Այն դժվարություններն ու տառապանքերը ,որ Մարգարեն կրել է մոլորությունից ու խավարամտությունից մարդուն փրկելու համար , այն աստիճան է եղել ,որ ինքն ասել է.-«Ոչ ոք Աստծու ճանապարհին իմ չափ տառապանք չի կրել»:
Իսլամի հարգարժան Մարգարեի առաքելության մեջ մեծ կարևորություն է տրվել մարդկային վեհանձնությանը: Մարգարեն բարոյական առաքինություններին մեծ նշանակություն էր տալիս:Նա ասել է.-«Ես նշանակվել եմ Մարգարե ,որպեսզի կատարելագործեմ բարոյական արժանիքները»: Բարոյականության առանցքն է կազմում մարդկային վեհանձնությունը:
Աստված Ղուրանում ասել է.-«Մենք մարդու որդուն վեհանձնություն շնորհեցինք և նրան բարձր դասեցինք մեր ստեղծած բոլոր արարածներից»:
Աստված ստեղծեց մարդուն, Աստված կյանք շնորհեց նրան: Ուրեմն մարդն ունի Աստվածային բնազդ և եթե հեռանա իր բնազդային արժեքներից , ապա մոլորության մեջ կընկնի: Իսլամի հարգարժան մարգարեն մարդուն դիտում էր ,որպես արժեքավոր արարած: Մարգարեն ինքը ևս օժտված էր մարդկային առաքինություններով ու արժեքներով: Այն ժամանակ, երբ ոտնահարվում էին մարդկային բազում արժեքներ, Մոհամմեդին ,որպես ավանդապահ էին հիշում : Բոլորը սիրով էին խոսում նրա վեհանձնության մասին:Այդիսկ պատճառով Մարգարեի թշնամիները երբեք չկարողացան զրպարտել նրան: Իսլամի հարգարժան Մարգարեն վշտանում էր մարդկանց նսեմանալուց: Նա համոզված էր.-«Ինչպես ,որ Աստծու կողմից նրան շնորհվել է մարդկային վեհանձնություն , մարդիկ իրենք էլ պետք է պահպանեն այն: Մարգարեն երբեք թույլ չէր տալիս, որ մարդիկ նույնիսկ իր վեհ անհատականության առջև խեղճանան:
Մի օր մի մարդ եկավ նրա մոտ ու ասաց.-«Մենք Ձեզ ողջունում ենք այնպես ,ինչպես բոլորին, մինչդեռ թվում է,որ այդպես չպետք է լինի , մենք Ձեզանից խնդրում ենք ,մեզ թույլ տաք ՝ երկրպագել Ձեզ»:
Մարգարեն ասաց.-«Երկրապագել կարելի է միայն Աստծուն : Դուք Ձեր Մարգարեին հարգեք միայն ,որպես մարդ ,ճանաչեք նրա արդարությունը և հետևեք նրան»:
Մարգարեն մտադիր էր կերտել բարոյական վեհ արժանիքների հիմունքով քաղաքակրթություն: Աստծու Մարգարեի կարծիքով , նույնիսկ թշնամու դեմ պայքարելը, միջոց է նրա դաստիարակության ու բարեփոխման համար: Մարգարեն հնարավորին չափ թշնամիներին խաղաղության ու հանդուրժողականության կոչ էր անում և ի բացառյալ անհրաժեշտության դեպքերում , երբեք չէր համաձայնվում պատերազմել,քանզի Մարգարեն քինախնդրության չէր ձգտում : Երբ Մարգարեն նվաճեց Մեկկան ,ասաց.-«Այսօր ոչ մի նախատինք ձեզ ուղղված չէ»: Ընդսմին Մեկկայի ղորեյշ ցեղախումբը և հավատուրացները Մարգարեի մեծագույն թշնամիներն են եղել ,որոնք նահատակել էին Մարգարեի մի քանի աջակիցներին: Բայց Մարգարեն խորհում էր նրանց գաղափարները բարեփոխելու ,ոչ թե վրեժ առնելու մասին ,ուստի ասել է .-«Այսօր բարության ու ներողամտության օր է»:
Իսլամի Հարգարժան Մարգարեն խորհում էր մարդկանց առաջնորդելու և նրանց մոտ վերականգնելու մարդկային վեհանձնությունն ու արժանապատվությունը, ուստի ասում էր.-«Բարեգութ Աստված ինձ կարգադրեց լինել հանդուրժող ժողովրդի հանդեպ: Անտարակույս առաջնորդության առիթը այն ժամանակ կտրվի ,երբ մի կողմ դրվեն խստություններն ու սարսափազդու երևույթները և դրանց կփոխարինեն հանդուրժողականությունն ու սիրալիրությունը :
Մարգարեն մարդկային վեհանձնությունը վերականգնելու համար , իր առջև դրեց մարդկանց մտքերն ու գաղափարները սնոտիապաշտությունից մաքրելու ծրագիրը: Նա այդ կապակցությամբ կարևոր քայլեր վերցրեց : Երբ Մարգարեն իր աջակիցներից ՝ Մոազ Իբնե Ջաբալին ուղարկեց Եմեն , նրան այսպես ասաց.-«Մարդկանց մեջ տիրող սին մտքերն ու գաղափարները վերացրու և իսլամի օրենքը վերակենդանացրու նրանց մեջ»:
Սնոտիապաշտության վերացումը, մարդկանց կատարելության հասցնելու ծիրում մարդկային մտքի զարգացման կարևորագույն գործոնն է համարվում: Այն միտքը ,որ պղտորվում է սնոտի գաղափարներով չի կարող աճել: Մարգարեն սնոիտապաշտությունը Միաստվածության ճշմարտությանը դեմ էր համարում: Ուստի այն ժամանակ ,երբ իր որդին ՝ Աբրահամը հեռացավ երկրային կյանքից, արևի խավարում տեղի ունեցավ , ի տես այն անձանց ,ովքեր այդ երկու դեպքը կապակցում էին միմյանց , ասել է.-«Արևը և լուսինը Աստծու ստեղծածներն են և այդ երևույթները ոչ մի առնչություն չունեն կյանքի և մահվան հետ»: Թողեք Արևի խավարումը , այս տիեզերական երևույթը ,Ձեզ հիշեցնի ամենակարող Աստծու զորությունը:
Մարգարեն ոչ միայն պայքարում էր սնոտիապաշտության դեմ,այլև առանց տրամաբանության բարեպաշտությունը հեռու էր համարում մարդու վեհ դիրքից: Մարգարեն տրամաբանությունը ներկայացնելով ,որպես Աստծու կարևորագույն արարչությունն ,ասել է.-«Աստված տրամաբանությունից ավելի վեհ բան չի բաժանել իր արարածներին», ուստի նա միշտ կարևորելով խոհականությունը, իսլամը համարում էր խոհականության ու տրամաբանության հիմունքով կրոն:
Իսլամի հարգարժան Մարգարեի մյուս յուրահատկությունն այն էր ,որ նա երբեք որևէ մեկին չէր պարտադրում կրոնի ընդունումը , քանզի այն կրոնը ,որ սատանայական կապանքներից ազատվելու և ցանկասիրություններից փրկվելու համար մարդու ազատության կողմ է ,չի կարող տհաճությամբ ընդունվել: Մարգարեն մեծ հարգանքով էր քարոզում իսլամ կրոնը:Մոհամմեդ Մարգարեն հարգում էր Աստվածային մյուս կրոնները և չէր արգելում նրանց կրոնական արարողությունների կատարումը : Մարգարեն ջերմ վերաբերմունք ուներ մարդկանց հանդեպ: Եթե որևէ ծառա կամ ստրուկ Մարգարեին հրավիրում էր իր բնակարան , նա չէր մերժում: Մարգարեն չափազանց բարի վերաբերմունք ուներ իր ժամանակի ամենասովորական մարդկանց նկատմամբ: Նրա կենսակերպը սովորական մարդկանց նման էր , ուտում էր պարզ ճաշեր ,նստում էր հատակին ,որպեսզի մարդկանց հասկացնի ,որ արտաքին ու նյութական երևույթները մարդուն չի շնորհում վեհանձնություն ու առաքինություն ,քանզի մարդկանց արժանիքները նրանց բարոկայան կատարելության մեջ են դրսևորվում : Մարգարեի այդ հայեցողությունը նպաստեց իսլամ կրոնի տարածմանն ու ընդունմանը:
Մոհամմեդ Մարգարեի վեհ անհատականության ու առաքելության շնորհիվ ամեն օր աճում է իսլամ կրոնի հավատացյալների թիվը : Օրական միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի հեռավոր կետերում ուխտակցում են նրա վեհ գաղափարների հետ : Աստված Ղուրանում նրա անունը հիշել է իր անվան կողքին և Մարգարեին հավատալը համարում է Աստծուն մերձենալու խորհրդանիշը:
Մոհամմեդ Մարգարեի վախճանման տարելիցի առիթով ցավակնություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին և մեր այսօրվա մասնավոր հաղորդումն եզրափակում ենք Ղուրանում նշված խոսքերով, որտեղ ասված է.-«Աստված ու նրա հրեշտակները ողջունում են Մարգարեին :Ով հավատացյալներ ողջունեք նրան ու հնազանդորեն ենթարկվեք նրա Օրենքին»: