Իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդ.«Պետք է զգոն լինել թշնամիների սադրանքների նկատմամբ»
Այսօր արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների ներկայությամբ ունեցած ելույթում, Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակը և ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ներկայության դադարումն այս երկրում, վերջին 37 տարիների ընթացքում ամենամեծ նվաստացումն է եղել ԱՄՆ-ի համար»:
Անդրառնալով ընտրությունների հարցին, Գերապատիվ Առաջնորդը նշել է.«Իրանի ժողովրդի թշնամիները հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր միշտ փորձել են ժողովրդին հիասթափեցնել և նրանց հրաժարեցնել ընտրություններին մասնակցելուց»:
Առջևում կարևոր ընտրություններ են սպասվում: Իսլամական խորհրդարանի 10-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 5-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն փետրվարի 26-ին: ԱՄՆ պաշտոնյաների միջամտողական արտահայտությունները ցույց են տալիս ,որ նրանք պատրաստվում են դավեր նյութել այս կապակցությամբ:
Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հիշեցրել է,որ փետրվարի 26-ին, իրանական էսֆանդ ամսի 7-ին կայանալիք ընտրությունների համար նախագծումը մեկնարկել է այն օրվանից,երբ նրանք սկսեցին հարցականի տակ տանել Պահապան խորհրդի կողմից ընդունվող որոշումները:
Ընդգծելով ,որ Պահապան խորհրդի կողմից ընդունվող որոշումները հարցականի տակ տանելով թշնամին փորձում է այնպիսի պատկերազում ստեղծել, որ ընտրություններն անօրինական են, Մեծարգո առաջնորդը հավելել է.«Երբ ընտրություններն անօրինական համարվեն, ուրեմն ընտրությունների արդյունքում կազմվող իսլամական խորհրդարանն ու նրա կողմից ընդունվող որոշումներն էլ անօրինական կհամարվեն»:
Իրողությունն այն է,որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումը չի փոխվել: ԱՄՆ-ն հավակնում էր ,որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում, բայց այսօր ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ՝ Վենդի Շերմանը խոստովանում է, որ Իրանը երբեք միջուկային զենք ստեղծելու մտադրություն չի ունեցել:
Այնուամենայնիվ ԱՄՆ պաշտոնատարներ վերջ չեն դնում իրենց ստաբանություններին ու սադրանքներին: ԱՄՆ պետայրեր անցած երեք տասնամյակների ընթացքում Իրանին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու և մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, և իբր թե մտահոգություն հայտնելով Իրանի հրթիռային կարողության վերաբերյալ, Իրանի նկատմամբ ճնշումներ են գործադրել և շրջափակումներ են կիրառել: Նրանք նույնիսկ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո,փորձում են պատրվակներ որոնել:Վերջերս ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկն ասել է.«Կանենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի կապիտալիստները չհամարձակվեն ներկայություն ունենալ Իրանում»:
Անդրադառնալով նմանատիպ արտահայտություններին,ինչը Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական պահվածքն է ցույց տալիս, Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդն ասել է.«Բազմիցս ասվել է,որ ամերիկացիները վստահելի չեն: ԱՄՆ պետայրերի արտահայտությունները ցույց են տալիս ,որ նրանք փորձում են ամեն առիթ օգտագործել Իրանին հարվածելու համար»:
Քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր վերաբերմունքը , Իրանի ժողովուրդը կդիմակայի նրան: Սա այն իրողությունն է,որ ապացուցել է Հեղափոխության պատմությունը և Իսլամական համակարգի 37-ամյա գործունեությունը: