Իրանը խնայել է իր նավթային եկամուտների 20 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/iran-i44875-Իրանը_խնայել_է_իր_նավթային_եկամուտների_20_տոկոսը
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին Մաշհադ քաղաքում ասել է.-«Իրանը խնայել է իր նավթային եկամուտների 20 տոկոսը, որը վկայում է կառավարության և ժողովրդի հզորության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 12:36 Asia/Tehran
  • Իրանը խնայել է իր նավթային եկամուտների 20 տոկոսը

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին Մաշհադ քաղաքում ասել է.-«Իրանը խնայել է իր նավթային եկամուտների 20 տոկոսը, որը վկայում է կառավարության և ժողովրդի հզորության մասին»:

Հասան Ռոհանին հավելել է.-«Սաուդյան Արաբիան ծախսել է իր պահուստային ռեսուրսներից 100 միլիարդ դոլար և նավթ արտադրող բոլոր երկրները նավթի գնի անկման հետևանքով դիմել են իրենց խնայողական պահուստներին: Եվ միայն Իրանն է, որ կարողացել է ավելացնել իր արժութային պահուստները»:

Ռոհանին գոհունակության է հայտնել՝ Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի համաժողովում կայացած որոշումների կապակցությամբ: Նա հստակեցրել է.-«Չնայած Իրանի դեմ կիրառված շրջափակումներին, ներկայումս Իրանը արտահանում է օրական 2 միլիոն բարել նավթ և 500 հազար բարել գազային կոնդենսատ»:

ԻԻՀ նախագահը հինգշաբթի օրը ներկա է գտնվել Մաշհադ քաղաքում արդիական մեթոդով կեղտաջրերի մաքրման կայանի բացման արարողությանը: