Այաթոլլահ Քերմանին քննադատել է հակաիրանական շրջափակումների երկարաձգումը
https://parstoday.ir/hy/news/iran-i45022-Այաթոլլահ_Քերմանին_քննադատել_է_հակաիրանական_շրջափակումների_երկարաձգումը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում հակաիրանական շրջափակումների երկարաձգման օրինագծի ընդունումը միջուկային համաձայնության խախտում է :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 16:57 Asia/Tehran
  • Այաթոլլահ  Քերմանին քննադատել է հակաիրանական շրջափակումների երկարաձգումը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նշել է, որ ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում հակաիրանական շրջափակումների երկարաձգման օրինագծի ընդունումը միջուկային համաձայնության խախտում է :

Այաթոլլահ Մոհամմեդ Ալի Մովահեդի Քերմանին ասել է.-«ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում Իրանի դեմ կիրառվող շրջափակումները ևս տասը տարով երկարաձգման մասին օրինագծի ընդունումը, համարվում է Համատեղ քայլերի ծրագրի խախտում: Իրանը ինչպես և հայտարարվել էր, կդիմի պատասխան քայլերի»: «Շրջափակումների երկարաձգումը վկայում է ամերիկացիների անպատասխանատվության մասին».-ասել է նա:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է .-«Մինայի ողբերգության ժամնակ Արաբիայի ոճրագարծությունները չեն մոռացվելու: Պետք է տարբեր առիթերով հիշել սաուդցիների ոճրագործությունները և Մինայի ողբերգությունը, որպեսզի բոլորն իմանան Հաջջի ուխտագնացության կառավարման հարցում սաուդական ռեժիմի անարժանության մասին»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադարձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում Իրաքի և Սիրիայի բանակային և ժողովրդական ուժերի արձանագրած հաջողություններին, ասելով.-«Այս հաջողությունների արդյունքում, բռնահարված ժողովուրդը փրկվելու է ահաբեկչական խմբավորումների ճիրաններից»:

Այաթոլլահ Մովահեդի Քերմանին ողջունել է Իրանի անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման նպատակով ազատ ջրերում   իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հզոր ներկայությունը: