Բրիտանիան սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը
Դեկտեմբեր 02, 2016 14:48 Asia/Tehran
Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, այդ երկիրը սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը և միջուկային համաձայնությանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Chatham House հաստատությունում ունեցած ելույթում, Բորիս Ջոնսոնն ասել է.-«Իրանի հետ համաձայնությունը ճիշտ հունով է ընթանում : Պետք է կարևորել գործընթացի դրական կողմը»:
Ջոնսոնի խոսքերով, Իրանի հետ առևտրական հարաբերությունները չափազանց կարևոր են , իսկ առևտրական զարգացումը մեկն է այն ձեռքբերումներից, որոնք առկա են Իրանի և Բրիտանիայի հարաբերություններում:
Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտնել էր Իրանի և Վեցյակի միջև միջուկային համաձայնությանն իր աջակցությունը:
Պիտակ