Իրանի և Հնդկաստանի առևտրական հարաբերությունները բազմաբնույթ են
https://parstoday.ir/hy/news/iran-i45136-Իրանի_և_Հնդկաստանի_առևտրական_հարաբերությունները_բազմաբնույթ_են
Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի առևտրա-տնտեսական պոտենցիալներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է.-«Երկու երկրների միջև առկա առևտրական կապերը բավականին բազմաբնույթ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 12:47 Asia/Tehran
  • Իրանի և Հնդկաստանի առևտրական հարաբերությունները բազմաբնույթ են

Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի առևտրա-տնտեսական պոտենցիալներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է.-«Երկու երկրների միջև առկա առևտրական կապերը բավականին բազմաբնույթ են»:

Շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Նոր Դելիում իրանցի և հնդիկ առևտրականների համաժողովում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով.-«Որպես էներգիայի մեծ արտադրող ու սպառող Իրանի և Հնդկաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց»:

Նախարար Զարիֆի խոսքերով՝ Հնդկաստանը պետք է հող նախապատրաստի Իրանի հետ առևտրին թափ հաղորդելու համար:

Չաբահարի նավահանգիստը և հյուսիս-հարավ միջանցքը տարածաշրջանի տնտեսության զարգացման խթանը համարելով՝  Իրանի ԱԳ նախարարը նշել է .-«Չաբահարի նավահանգիստը կարող է Հնդկաստանը միացնել Աֆղանստանին, Կենտրոնական Ասիային, Ռուսաստանին և Եվրոպային»:

Նոր Դելիում շարունակվում է իրանցի և հնդիկ առևտրականների համաժողովը: 

Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստան է մեկնել քաղաքական ու տնտեսական հարցերով նիստերին, ինչպես նաև «Ասիայի սիրտը» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: