Իրանի և Հնդկաստանի առևտրական հարաբերությունները բազմաբնույթ են
Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի առևտրա-տնտեսական պոտենցիալներին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է.-«Երկու երկրների միջև առկա առևտրական կապերը բավականին բազմաբնույթ են»:
Շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Նոր Դելիում իրանցի և հնդիկ առևտրականների համաժողովում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ նշելով.-«Որպես էներգիայի մեծ արտադրող ու սպառող Իրանի և Հնդկաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց»:
Նախարար Զարիֆի խոսքերով՝ Հնդկաստանը պետք է հող նախապատրաստի Իրանի հետ առևտրին թափ հաղորդելու համար:
Չաբահարի նավահանգիստը և հյուսիս-հարավ միջանցքը տարածաշրջանի տնտեսության զարգացման խթանը համարելով՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է .-«Չաբահարի նավահանգիստը կարող է Հնդկաստանը միացնել Աֆղանստանին, Կենտրոնական Ասիային, Ռուսաստանին և Եվրոպային»:
Նոր Դելիում շարունակվում է իրանցի և հնդիկ առևտրականների համաժողովը:
Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հնդկաստան է մեկնել քաղաքական ու տնտեսական հարցերով նիստերին, ինչպես նաև «Ասիայի սիրտը» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: