Ռոհանին կարևորել է Համատեղ ակտի ծրագրի պահպանման անհրաժետությունը
Դեկտեմբերի 3-ին Թեհրանում ՌԴ նախագահի Միջին Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լավրենտիևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Համատեղ ակտի ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություներին և ՎԵցնյակի անդամ երկրները նույնպես Համատեղ ակտի ծրագրի ձեռքբերումների պահպանման համար պիտի ջանքեր գործադրեն և կատարեն իրենց պարտավորությունները:
Ահաբեկչության դեմ պայքարում կարևորելով Իրանի և ՌԴ համագործակցության անհրաժեշտությունը՝ Ռոհանին հավաստիացրել է.«Երկու երկրների համագործակցությունը տարածաշրջանի խաղաղության ու կայունության օգտին է լինելու»:
Հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նախագահ Պուտինի համար մեծ նշանակություն ունի Իրանի և ՌԴ կառավարությունների միջև առկա փոխվստահությունը, Լավրենտիևը կարևորել է տարածաշրջանային և համաշխարհային հարցերում Թեհրան-Մոսկվա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Լավրենտիևը հստակեցրել է.«Համատեղ ակտի ծրագրի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը կայուն և անփոփոխ է։ Այդ դիրքորոշումները փոխելու պատճառներ չկան»: