Կոնգրեսի որոշումը ոտնահարում է Համատեղ ակտի ծրագիրը. Ռոհանի
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի ծրագիրը:
Հասան Ռոհանին Իսլամական խորհրդարանում ունեցած ելույթում ընդգծել է. «ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը ոտնահարում է Համատեղ ակտի ծրագիրը և Իրանը ձեռնարկելու է պատասխան քայլեր »:
«Իրանը միջազգային համագործակցության ընդլայնումը համարում է իր իրավունքը և այս կապակցությամբ որևէ երկրից թույլտվություն չի հարցնելու»,-ընդգծել է Ռոհանին:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կոնգրեսում Դամաթոյի շրջափակումների վավերացմանը, Ռոհանին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցների համաձայն, Իրանը հարգել է Համատեղ ակտի ծրագրով ստանձնած իր պարտավորությունները: Համատեղ ակտի ծրագիրը միջազգային փաստաթուղթ է, որն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումը:
«Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը վերահսկող խումբը ընթացիկ շաբաթ ազգային անվտանգության խորհրդի որոշումների և Իրանի խորհրդարանի վավերացրած օրենքի շրջագծում անհրաժեշտ որոշումներ կընդունի և այդ մասին տեղյակ կպահի ժողովրդին»,-հայտարարելէ Ռոհանին: