ԻԻՀ նախագահի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i45337-ԻԻՀ_նախագահի_ուղերձը_հաշմանդամների_միջազգային_օրվա_առիթով
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հաշմանդամների միջազգային օրվա առիթով հղած ուղերձում անդրադարձել է Իրանի կառավարության կողմից հաշմանդամների կյանքի բարելավման նպատակով իրականացվող նախագծերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 15:11 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա առիթով

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հաշմանդամների միջազգային օրվա առիթով հղած ուղերձում անդրադարձել է Իրանի կառավարության կողմից հաշմանդամների կյանքի բարելավման նպատակով իրականացվող նախագծերին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ ԻԻՀ նախագահի ուղերձում նշված է.-«Կրոնական և մարդկային արժեքները պարտավորեցնում են, որ մարդիկ ջանքեր չխնայեն բոլորին օգնելու և արդար հասարակություն ստեղծելու համար»:

Ռոհանին ընդգծել է.-«Իրանի սոցիալական ապահովագրության նախարարությունը և բարեկեցության կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկեն  հաշմանդամներին ավելի շատ օգնություն ցուցաբերելու համար»:

1992 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: